«Լացիոյի» կիսապաշտպան Լուիս Ալբերտոն կարող է տեղափոխվել իտալական մեկ այլ ակումբ։
Ինչպես տեղեկացնում է gazzetta.it-ը, ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է «Ֆիորենտինան»։
Աղբյուրը նշում է, որ Ալբերտոն վատ հարաբերություններ ունի հռոմեացիների գլխավոր մարզիչ Մաուրիցիո Սարիի հետ, ինչը կարող է պատճառ դառնալ վերջինիս հեռանալուն։
Ընթացիկ մրցաշրջանում կիսապաշտպանը բոլոր մրցաշարերում մասնակցել է 33 հանդիպման՝ դառնալով հինգ գոլի և տասը արդյունավետ փոխանցման հեղինակ։