«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Ջեյդոն Սանչոն խոսել է մյուս մրցաշրջանից ունեցած սպասելիքների մասին․
«Մենք ցանկանում ենք նոր մրցաշրջանը նոր էջից սկսել։ Կգա նոր մարզիչ։ Մենք անհամբերությամբ ենք սպասում նրա և նրա ծրագրերի հետ ծանոթանալուն ։ Պետք է լավատս լիենքն։ Իմ կարիերան նոր է սկսվում։ Հուսով եմ՝ շուտով վերելքներ կունենամ։ Բարդ մրցաշրջան է։ Դա հատկապես գիտակցում ես, երբ հանդիսանում ես «Մանչեսթեր Յունայթեդի» ֆուտբոլիստ, չէ՞ որ այս ակումբը վերջին տարիներին շատ բաների է հասել։
ՄՅՈՒ-ն հայտնի է նրանով, որ կանոնավոր կերպով տիտղոսներ է նվաճում և լավագույնների թվում է գտնվում։ Բոլորիս համար բարդ մրցաշրջան էր, բայց ես կարծում եմ՝ մենք պետք է նորից ցույց տանք, որ հավատում ենք մեր ուժերին»,- Սանչոյի խոսքերն է փոխանցում ՄՅՈՒ-ի պաշտոնական կայքը։