«Ինտերի» կիսապաշտպան Իվան Պերիշիչը կարիերան կարող է շարունակել «Յուվենտուսում», հայտնում է La Gazzetta dello Sport-ը։
Աղբուրի փոխանցմամբ, թուրինյան ակումբը 33-ամյա խորվաթ ֆուտբոլիստին պատրաստ է պայմանագիր առաջարկել։ Հիշեցնենք՝ Պերիշիչն ավելի վաղ հայտնել էր՝ «Ինտերի» հետ պայմանագրի երկարաձգման բանակցությունները ձգձգվել են։
Պերիշիչը 2015 թվականից է հանդես գալիս «Ինտերում», ուր տեղափոխվել է գերմանական «Վոլֆսբուրգից»։ Ընթացիկ մրցաշրջանում նա Իտալիայի առաջնության 33 հանդիպման է մասնակցել, որոնցում դարձել է 7 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։
Պերիշիչի և «Ինտերի» միջև պայմանագիրն ավարտվում է ընթացիկ մրցաշրջանի վերջում։