Մյունխենի «Բավարիայի» ֆուտբոլիստ Թոմաս Մյուլերը մեկնաբանել է Ռոբերտ Լևանդովսկու հայտարարությունն առ այն, որ ինքը, գուցե, վերջին խաղն է անցկացրել մյունխենցիների կազմում։
Բունդեսլիգայի 34-րդ տուրի՝ «Վոլֆսբուրգի» դեմ խաղից հետո լեհ հարձակվողը հայտարարել է, որ ցանկանում է փոխել ակումբը․
«Տեսնենք՝ ինչ տեղի կուեննա։ Նրա պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2023 թվականը։ Սա նշանակում է, որ իրավիճակը «Բավարիայի» ձեռքերում է։ Իհարկե, մենք բոլորս կցանկանայինք, որ նա մնար, բայց մենք նաև հիանալի հասկանում ենք իրավիճակը։
Ռոբերտը բարձր մակարդակի պրոֆեսիոնալ է։ Երբ դու խաղադաշտ ես դուրս գալիս, հատկապես լինելով հարձակվող, դու ցանկանում ես լավ խաղալ»,- Մյուլերի խոսքերն է փոխանցում Get German Football New-ը։
Ընթացիկ մրցաշրջանում «Բավարիայի» հարձակվողը 7-րդ անգամ դարձել է Բունդեսլիգայի լավագույն ռմբարկուն՝ կրկնելով Գերդ Մյուլերի նվաճումը։