«Միլանի» գլխավոր մարզիչ Ստեֆանո Պիոլին պատասխանել է այն հարցին՝ արդյոք Ա Սերիայի 37-րդ տուրի՝ «Ատալանտայի» դեմ խաղը կարո՞ղ է վերջինը լինել Զլատան Իբրահիմովիչի համար «Սան-Սիրո» մարզադաշտում․
«Ես այդպես չեմ կարծում։ Հուսով եմ՝ «Ատալանտայի» դեմ խաղը վերջինը չի լինի Իբրահիմովիչի համար «Սան-Սիրոյում։ Զլատանն անհավանական չեմպիոն է։ Եվ ես չեմ խոսում միայն տեխնիկական ասպեկտի մասին։ Ես նրան շատ եմ հարգում։ Նա բավականին խելացի է։ Կարծում եմ՝ նա ինքը կարող է որոշում կայացնել իր ապագայի հարցում»,- Պիոլիի խոսքերն է փոխանցում Football Italia-ն։
Ընթացիկ մրցաշրջանում 40-ամյա շվեդ հարձակվողը «Միլանի» կազմում բոլոր մրցաշարերում 26 հանդիպման է մասնակցել։ Նա դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2022 թվականի հունիսի 30-ը։