Ա Սերիայի 37-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Վենեցիայի» հետ։
Արդեն առաջին րոպեին հյուրերն առաջ անցան հաշվի մեջ։ Գոլի հեղինակ դարձավ Դավիդ Օկերեկեն։ 32-րդ րոպեին «Վենեցիայի» կազմում ուղիղ կարմիր քարտ ստացավ Սոֆիան Կիյինեն։
76-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց փոխարինման մտած Էլդոր Շոմուրոդովը։ Վնասվածքի պատճառով հանդիպմանը հայտավորված չէր «Ռոմայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը։
Ժոզե Մոուրինյոյի սաները վաստակեցին 60 միավոր և զբաղեցնում են մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականը։ «Վենեցիան» 26 միավորով վերջին՝ 20-րդ տեղում է։