«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին համարում է, որ «Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահն աշխարհում լավագույնն է այդ դիրքում։
«Սալահը հայտարարել է, որ իրեն աշխարհում լավագույնն է համարում իր դիրքում։ Եվ նա ճիշտ է։ Ես համամիտ եմ նրա հետ։ Նա իր դիրքում լավագույնն է»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Marca-ն։
«Եթե ինձ համեմատեք իմ դիրքում խաղացող որևէ այլ խաղացողի հետ, ոչ միայն իմ թիմում, այլ ամբողջ աշխարհում, ապա կպարզեք, որ ես լավագույնն եմ»,- ասել էր Սալահը։