Բունդեսլիգայի 34-րդ տուրում «Բավարիան» հյուրընկալվել էր «Վոլֆսբուրգին» ու ձեռքից բաց թողեց հաղթանակը։
Հանդիպման հաշիվը 17-րդ րոպեին մյունխենցիների կազմում բացեց Յոսիպ Ստանիշիչը, իսկ 40-րդ րոպեին Լևանդովսկին կրկնապատկեց այն։ Իսկ առաջին կեսի վերջին րոպեին Վինդը կրճատեց հաշվի տարբերությունը։
58-րդ րոպեին Մաքս Կրուզեն հավասարեցրեց հաշիվն ու փրկեց իր թիմին պարտությունից։
Մյուս խաղում Դորտմունդի «Բորուսիան» ընդունել էր «Հերտային» ու հաղթանակ տարավ։ Խաղն ավարտվեց 2-1 հաշվով։
18-րդ րոպեին հյուրերի կազմում հաշիվը բացեց Բելֆոդիլը, իսկ 68-ին Հոլանդւ 11-մետրանոցից հավասարեցրեց հաշիվը։ Դորտմունդցիների կազմում խաղի հիմնական ժամանակին ավելացված առաջին րոպեին աչքի ընկավ Ռայնիրը՝ հաղթանակ բերելով իր թիմին։
«Բավարիան» (77), Դորտմունդի «Բորուսիան» (69) , «Բայերը» (64) և «Լայպցիգը» (58) իրավունք ստացան խաղալու Չեմպիոնների լիգայում։