«Բավարիայի» մարզական տնօրեն Հասան Սալիհամիջիչը խոստովանել է, որ թիմի հարձակվող Ռոբերտ Լևանդովսկին իրեն հայտնել է մյունխենյան ակումբից հեռանալու ցանկության մասին։
Ըստ լուրերի՝ «Բարսելոնան» ցանկանում է ձեռք բերել լեհ ֆուտբոլիստին: «Բավարիան» չի ցանկանում վաճառել թիմի լավագույն ռմբարկուին, ով դեռ մեկ մրցաշրջան ունի պայմանագրի ավարտին։
«Ես խոսել եմ Լևայի հետ։ Զրույցի ընթացքում նա ինձ տեղեկացրեց, որ չի ցանկանում ընդունել պայմանագիրը երկարաձգելու մեր առաջարկը և ցանկանում է հեռանալ ակումբից։
Նա ասաց, որ ցանկանում է նոր բան փորձել, բայց մեր դիրքորոշումը չի փոխվել։ Լևայի պայմանագիրը նախատեսված է մինչև 2023 թվականի հունիսի 30-ը։ Սա փաստ է»,- Սալիհամիջիչի խոսքերն է մեջբերում Sky Sport-ը։