Գերմանիայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Յոահիմ Լյովը կարող է գլխավորել Բիլբաոյի «Աթլետիկը»:
Այդ մասին գրում է El Chiringuito-ն։
Աղբյուրը նշում է, որ բասկյան թիմի ներկայիս մարզիչը կարող է հեռանալ այս մրցաշրջանի ավարտից հետո։ Իսկ ինքը՝ գերմանացին, արդեն բանակցություններ է վարել ակումբի գործակալների հետ հնարավոր համագործակցության մասին։
Յոահիմ Լյովը Գերմանիայի հավաքականը գլխավորել է 2006-ից 2021 թվականներին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ մասնագետի ծառայություններով հետաքրքրված է նաև ֆրանսիական ՊՍԺ-ն։