Չավին պատրաստ է «Բարսելոնա» հրավիրել Ռոբերտ Լևանդովսկուն և այլ փորձառու խաղացողների.
«Ես պայմանագիր եմ կնքել Դանի Ալվեշի հետ, երբ նա 38 տարեկան էր: Խոսքը տարիքի մասին չէ, այլ խաղի:
Ֆուտբոլիստներն այնքան լուրջ են հոգում իրենց մասին, տարեցտարի նրանք ավելի ու ավելի պրոֆեսիոնալ են դառնում։ Յուրաքանչյուր խաղացող մի ամբողջ աշխարհ է:
Իբրահիմովիչ, Մոդրիչ, Դանի Ալվեշ… Նրանք բոլորն էլ լավ են հանդես գալիս մեծ ակումբներում: Ռոնալդուն և Մեսսին նույնպես։ Տարիքն առաջնահերթություն չէ.․․ Կարևորն այն է՝ արդյո՞ք խաղացողը մեզ ավելի լավը կդարձնի»,- ասել է կատալոնացիների գլխավոր մարզիչը Mundo Deportivo-ին։