«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան վերջին տասը տարիների ընթացքում ամենաշատն է ծախսել թիմի նորեկների վրա:
Transfermarkt-ի տեղեկություններով՝ 2011/12 մրցաշրջանից իսպանացի մասնագետի համար նրա գլխավորած ակումբները ձեռք են բերել ավելի քան 1,3 միլիարդ եվրոյի նորեկներ։
Այս ցուցանիշով երկրորդը Ժոզե Մոուրինյուն է՝ 1,1 միլիարդից քիչ պակաս, Մասիմիլիանո Ալեգրին 994 միլիոնով լավագույն եռյակում է։
Ցանկում հաջորդում են Դիեգո Սիմեոնեն (980 մլն), Անտոնիո Կոնտեն (957 մլն), Կարլո Անչելոտին (920 մլն), Էռնեստո Վալվերդեն (816 մլն), Ունայ Էմերին (798 մլն), Մանուել Պելեգրինին (764 մլն) և Յուրգեն Կլոպը (687 մլն):