«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը դեմ է արտահայտվել եվրագավաթների նոր ձևաչափին։
2024/25 մրցաշրջանից շվեյցարական համակարգը կներդրվի Չեմպիոնների լիգայում և եվրոպական այլ մրցաշարերում։ Խմբային փուլում հանդես կգան 36 թիմեր, որոնցից յուրաքանչյուրը կանցկացնի առնվազն 8 հանդիպում մինչև փլեյ-օֆֆ դուրս գալը:
«Ավելի շատ խաղերը միշտ էլ վատ գաղափար է: Ես շատ եմ խոսել այս մասին: Ակնհայտ է, որ սա ոչ մեկին չի հետաքրքրում, ուստի… Ես չհասցրի մանրամասն ուսումնասիրել, բայց մի փոքր լսել եմ դրա մասին։ Կարծիք կազմելու հնարավորություն դեռ չեմ ունեցել»,- ասել է «Լիվերպուլի» մարզիչը։
«Չեֆերինն ինձ հաղորդագրություն է ուղարկել. ես պատասխանել եմ՝ ֆուտբոլը պետք է ավելի շատ երկրպագուներինը լինի։ Հասույթի 93%-ը գնում է ակումբներին… Ես ասացի. «Լավ, գուցե ես կատարյալ պատրաստ չեմ այս քննարկմանը, բայց ես իմ կարծիքն ունեմ»: Ես դրա մասին շատ բան չգիտեի:
Ես կնախընտրեի, որ ՈւԵՖԱ-ն ավելի շատ վաստակեր Չեմպիոնների լիգայից և հրաժարվեր Ազգերի լիգայից։ Սա իմ անձնական կարծիքն է»,- Կլոպին է մեջբերում Liverpool Echo-ն։