«Յուվենտուսի» վինգեր Պաուլո Դիբալան մոտ է Թուրինից հեռանալուն։
Ինչպես տեղեկացնում է Calciomercato-ն, արգենտինացին չի ցանկանում նոր պայմանագիր կնքել «ծեր սինյորայի» հետ։ Ըստ աղբյուրի՝ ֆուտբոլիստի գործակալն այս պահին բանակցում է Անգլիայի Պրեմիեր Լիգայի գրանդներից մեկի հետ, սակայն ակումբի անունը չի նշվում։
Դիբալայի ծառայություններով հետաքրքրված են նաև «Միլանը», «Ինտերը», Մադրիդի «Ատլետիկոն» և Դորտմունդի «Բորուսիան»։ Ընթացիկ մրցաշրջանում Պաուլոն մասնակցել է37 հանդիպման՝ դառնալով 15 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ։