Ինչպես արդեն տեղեկացրել էինք, Հայաստանի հավաքականի և «Անորտոսիսի» ֆուտբոլիստ Հովհաննես Համբարձումյանը ճանաչվել է Կիպրոսի առաջնության լավագույն աջ պաշտպան։
Քվեարկությանը մասնակցել են առաջնության մասնակից ֆուտբոլիստները։ Համբարձումյանը ընթացիկ մրցաշրջանում «Անորտոսիսի» կազմում մասնակցել է 39 հանդիպման՝ դառնալով 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։