«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն, որն այժմ գլխավորում է «Ռոման», խոսել է թիմի հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ հարաբերությունների մասին.
«Մանչեսթեր Յունայթեդում մարդիկ վատատեսորեն էին տրամադրված ու և ասում էին, որ Մխիթարյանն ինձ հետ շանս չի ունենա: Ասում էին, որ նա այն մարդկանցից է, ում գործերը եթե հանկարծ վատ ընթանան, այլևս երբեք հաշտվելու եզրեր չեն լինի: Ես հակառակն ապացուցեցի: Մենք շատ իմաստուն և ազնիվ գտնվեինք միմյանց հանդեպ»,- ասել է Մոուրինյուն Sky Sport-ի եթերում:
Մխիթարյանի գործող պայմանագիրը «Ռոմայի» հետ ավարտվում է 2022 թվականի հունիսին: Նա 2020 թվականի սեպտեմբերից է հանդես գալիս իտալական ակումբում:
Ընթացիկ մրցաշրջանում Մխիթարյանն իր թիմի կազմում բոլոր մրցաշարերում մասնակցել է 43 հանդիպման, դարձել է 5 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ: