Ֆուտբոլային գործակալ Դմիտրի Սելյուկն արձագանքել է Յայա Տուրեի գրառմանը։ «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Յայա Տուրեն խնդրել է՝ որպես իր գործակալ չնշել Դմիտրի Սելյուկին։
«Յայա Տուրեն խնդրում է ինձ իր գործակալ չանվանե՞լ: Հմմ… Դե, լավ:
Իմ կարծիքն այս մասի՞ն․․․ Հիմա շատ ժամանակ չունեմ»,- ասել է Սելյուկը Чемпионат թղթակցին տված հարցազրույցում։
2020 թվականին իր խաղային կարիերայի ավարտից հետո Յայա Տուրեն մարզչական պաշտոններ է զբաղեցրել ուկրաինական «Օլիմպիկ» (Դոնեցկ) և Ռուսաստանի «Ախմատ» թիմերում, որը նա լքել է 2021 թվականի դեկտեմբերին։ Ավելի վաղ հաղորդվում էր, որ Տուրեն կարող է մարզչական պաշտոն ստանալ «Տոտենհեմում»։