ՊՍԺ-ի հարձակվող Անխել Դի Մարիան ընտրել է այն ակումբը, որտեղ մտադիր է շարունակել պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է ինսայդեր Նիկոլո Սկիրան։
Ըստ աղբյուրի՝ արգենտինացին մտադիր է տեղափոխվել Թուրինի «Յուվենտուս»։
Հիշեցնենք, որ Դի Մարիան այս ամառ կստանա ազատ գործակալի կարգավիճակ, ուստի իտալական գրանդը ձեռք կբերի ֆուտբոլիստին անվճար։
Կիսապաշտպանը ՊՍԺ-ում հանդես է գալիս 2015 թվականից։ Այս ընթացքում նա անցկացրել է 293 հանդիպում, խփել է 91 գոլ և կատարել 118 գոլային փոխանցում։