ՈՒԵՖԱ-ի եկամուտը 2021/22 մրցաշրջանի վերջում կազմել է ավելի քան 5,7 միլիարդ եվրո և դա ռեկորդ է կազմակերպության պատմության մեջ, համագումարի ժամանակ ասել է կազմակերպության ֆինանսական տնօրեն Յոզեֆ Կոլլերը։
«Ակումբային մրցաշարերի անցկացումը, Եվրոպայի առաջնությունը, Ազգերի լիգան և Աշխարհի առաջնության ընտրական մրցաշարը մեզ թույլ տվեցին մրցաշրջանի վերջում ավելացնել եկամուտը, այն կազմել է 5,725 միլիարդ եվրո: Այս գումարը ռեկորդային է պատմության մեջ»,- ասել է Կոլլերը։
2021/22 մրցաշրջանում մեկնարկեց երրորդ կարևորագույն եվրոպական ակումբային մրցաշարը՝ Կոնֆերենցիաների լիգան։
Եկամուտների նախորդ ռեկորդը սահմանվել էր 2015/16 մրցաշրջանի վերջում (4,58 մլրդ եվրո):