«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեկ Գրիլիշը կարծում է, որ Պրեմիեր լիգայի ընթացիկ մրցաշրջանի մնացած հանդիպումներում չպետք է կորցնել կենտրոնացումը։
«Ցանկանում եմ նվաճել տիտղոսը, ինձ դուր է գալիս իրավիճակը չեմպիոնական աղյուսակում։ Շնորհակալ եմ խաղացողներին և մարզչական շտաբին ջերմ ընդունելության համար։ Շատ եմ ուզում, որ ինչ-որ բան հաղթենք։
«Լիվերպուլը» հիանալի թիմ է, և ես չեմ կարծում, որ նրանք կրկին միավորներ կկորցնեն։ Մենք պետք է պահպանեք սառնասրտությունը և առավելագույն միավորներ վերցնեք: Կարծում եմ՝ Պրեմիեր լիգան աշխարհի լավագույն առաջնությունն է։ Մնացած խաղերում ամեն ինչ կարող է պատահել, այնպես որ մենք չենք կարող հանգստանալ»,-ասել է Գրիլիշը: