Ա Սերիայի 36-րդ տուրում «Ռոման» հյուրընկալվել էր «Ֆիորենտինային» ու 0-2 հաշվով պարտություն կրեց։
«Ֆիորենտինան» հաղթական հաշիվն ապահովեց արդեն 11-րդ րոպեին, երբ աչքի ընկավ Բոնավենտուրան։ Թիմի կազմում առաջին գոլը 5-րդ րոպեին հեղինակել էր Գոնսալեսը՝ 11-մետրանոցից։
Հիշեցնենք՝ Հենրիխ Մխիթարյանը հռոմեացիների կազմից բացակայում էր վնասվածքի պատճառով։ 33-ամյա կիսապաշտպանը վնասվածք էր ստացել «Լեսթերի» դեմ խաղում և, ըստ նախնական տեղեկությունների, պետք է բաց թողնի մոտ 20 օր։
Այս խաղից հետո «Ֆիորենտինան» 59 միավորով Ա Սերիայի մրցաշարային աղյուսակի 7-րդ տեղում է, իսկ «Ռոման» նույնքան միավորով՝ 6-րդ։