«Բարսելոնան» կստանա ֆիքսված ֆինանսական բոնուս, եթե թիմը կարողանա Լա Լիգայում զբաղեցնել երկրորդ տեղը, հայտնում է Diario Sport-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ կատալոնական ակումբն այս դեպքում կստանա 18 մլն եվրո բոնուս։ Հայտնի է, որ դրանից 8 միլիոնը թիմը կստանա Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում խաղալու իրավունք ստանալու համար, իսկ մնացած գումարը՝ հեռուստատեսային իրավունքներից, որոնք բաշխվում են՝ կախված թիմի զբաղեցրած տեղից։
Իսպանիայի առաջնության ավարտից 3 տուր առաջ «Բարսելոնան» 2-րդն է մրցաշարային աղյուսակում՝ 4 միավորով գերազանցելով երրորդ տեղում ընթացող «Սևիլիային»։
Հաջորդ տուրում կատալոնացիները կհանդիպեն «Սելտայի» հետ։ Հանդիպումը կկայանա մայիսի 10-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով 23։30-ին։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Բարսելոնայի» հաղթանակը գնահատում է 1,35 գործակցով, ոչ-ոքին՝ 5,30, իսկ «Սելտայի» հաղթանակը՝ 8,30։