Calciomercato-ն հայտնում է, որ կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը մտադիր է խաղացողներով փոխանակվել Թուրինի «Յուվենտուսի» հետ։
Աղբյուրի փոխանցմամբ՝ կատալոնացիները ցանկանում են իրենց թիմի շարքերը համալրել պաշտպան Մատիս դե Լիխտի միջոցով։
Իսկ հակառակ ուղղությամբ «Բարսելոնան» պատրաստ է ուղարկել Ժորդի Ալբային՝ 50 միլիոն եվրո հավելավճարով։
Ընթացիկ մրցաշրջանում Դե Լիխտը Ա Սերիայում անցկացրել է 29 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։