«Յուվենտուսը» չի պատրաստվում գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնել Մասիմիլիանո Ալեգրիին, հայտնում է Calciomercato-ն։
Թուրինյան ակումբն այս մրցաշրջանում ժամանակից շուտ կորցրեց Իտալիայի առաջնությունում հաղթելու հնարավորությունը, իսկ Չեմպիոնների լիգայում դուրս մնաց 1/8 եզրափակիչ փուլից՝ պարտվելով «Վիլյառեալին»։
Մայիսի 11-ին «Յուվեն» կխաղա «Ինտերի» հետ Իտալիայի գավաթի եզրափակչում, սակայն Ալեգրիի ապագան կախված չի լինի այս հանդիպման արդյունքից։
Մարզչի պայմանագիրը ակումբի հետ նախատեսված է մինչև 2025 թվականը: Նա թիմում կշարունակի հաջորդ մրցաշրջանում։
Adjarabet բուքմեյքերական ընկերությունը «Յուվենտուսի» հաղթանակը գնահատում է 3,35 գործակցով, ոչ-ոքին՝ 3,25, իսկ «Ինտերի» հաղթանակը՝ 2,25։