Հարձակվող Էրլինգ Հոլանդը շուտով կմիանա «Մանչեսթեր Սիթիին», հայտնում է Sky Sports-ը։
21-ամյա հարձակվողն արդեն տեղեկացրել է «Բորուսիայի» ղեկավարությանը, որ մրցաշրջանի ավարտից հետո հեռանալու է։
Ինչպես ավելի վաղ հաղորդվել էր, տրանսֆերային բոլոր մանրամասները համաձայնեցված են։ «Սիթին» ակտիվացնում է ֆուտբոլիստի պայմանագրում առկա 75 միլիոն եվրոյի փոխհատուցման կետը:
Այս դեպքում դորտմունդյան ակումբը կստանա ամբողջ գումարը միանգամից՝ մեկ վճարումով։ Հոլանդի տեղափոխության մասին պաշտոնապես կհայտարարվի այս շաբաթ: