Մադրիդի «Ռեալը» կարող է սպասել մինչև 2023 թվականը, որպեսզի ձեռք բերի «Մոնակոյի» կիսապաշտպան Օրելիեն Չուամենիին։
Աղբյուրի համաձայն, 22-ամյա կիսապաշտպանը ցանկանում է ամռանը տեղափոխվել այլ ակումբ, սակայն մադրիդցիները չեն շտապում գործարք կնքել:
Նշվում է, որ մադրիդցիների նման որոշումը կարող է դռներ բացել «Պարի Սեն Ժերմենի» համար, ովքեր նույնպես հետաքրքրված են խաղացողով։