Անգլիական «Լիվերպուլը» հետեւում է շոտլանդական «Աբերդինի» 18-ամյա պաշտպան Կելվին Ռեմսիի խաղին։ Այս մասին Twitter-ում հայտնել է լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Ըստ աղբյուրի՝ կողմերը բանակցում են ֆուտբոլիստի տրանսֆերի արժեքի և հնարավոր պայմանագրի շուրջ, սակայն գործարքը դեռ ամբողջությամբ համաձայնեցված չէ։ Հաղորդվում է, որ Ռեմսին համարվում է իր տարիքի ուժեղագույն խաղացողներից մեկը:
Այս մրցաշրջանում պաշտպանը բոլոր մրցաշարերում 33 խաղում դարձել է գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ:
Կողմերի միջև պայմանագրի ժամկետը լրանում է 2024 թվականին։