«Արսենալը» դիտարկում է «Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ռահիմ Ստերլինգին ձեռք բերելու տարբերակը, հայտնում է The Telegraph-ը:
Աղբյուրի տեղեկություններով՝ 27-ամյա անգլիացու պայմանագիրը «քաղաքաբնակների» հետ նախատեսված է մինչև հաջորդ մրցաշրջանի ավարտը և համագործակցության երկարաձգման շուրջ բանակցություններն առաջ չեն շարժվում։
«Մանչեսթեր Սիթին» պատրաստ է այս ամառ վաճառել Ստերլինգին, որպեսզի մեկ տարի հետո նրան անվճար բաց չթողնի։ «Արսենալն» այս պահին ֆավորիտ է ֆուտբոլիստի տրանսֆերային մրցավազքում։ Անգլիացու ծառայություններով հետաքրքրված է նաև «Միլանը»։
Ստերլինգը մանչեսթերյան թիմին միացել է 2015 թվականին։ Այս մրցաշրջանում նա բոլոր մրցաշարերում անցկացրել է 41 հանդիպում՝ դառնալով 14 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ստերլինգի տրանսֆերային արժեքը Transfermarkt-ը գնահատում է 85 մլն եվրո։