Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Էրլինգ Հոլանդի տեղափոխության մասին «Մանչեսթեր Սիթի» կհայտարարվի մոտակա օրերին։ Այս մասին հայտնել է լրագրող Նիկոլո Սկիրան, ինչպես նաև The Athletic-ը։
Նրա խոսքով՝ գործարքի վերաբերյալ սկզբունքային համաձայնություն է ձեռք բերվել անցյալ շաբաթ։
Հոլանդը Դորտմունդի «Բորուսիայում» է հանդես գալիս 2020 թվականի հունվարից, իսկ նրա գործող պայմանագիրն ավարտվում է 2024 թվականի ամռանը։ Տրանսֆերի արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում 21-ամյա նորվեգացին գերմանական ակումբի կազմում անցկացրել է 29 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 28 գոլի և 8 գոլային փոխանցման հեղինակ։