«Ատլետիկոյի» գլխավոր մարզիչ Դիեգո Սիմեոնեն մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի» նկատմամբ տարած հաղթանակը (1:0) Լա լիգայի 35-րդ տուրի խաղում։
«Ատլետիկոյի» համար ոչինչ երաշխավորված չէ, քանի որ դեռ շատ միավորներ կան վաստակելու, և մեզ սպասվում են երեք շատ բարդ մրցակիցներ։ Մենք շատ շանսեր ունեինք «Ռեալի» դեմ խաղում, բայց չկարողացանք դրանք օգտագործել:
Մենք պետք է կարողանանք հնարավորինս լավ ավարտել մրցաշրջանը: Այս անկայուն մրցաշրջանում երկրպագուները միշտ աջակցել են մեզ, և դա անհավանական է: Մենք պատասխանատվություն ենք կրում նրանց առջև մինչև վերջ։
Ես հիանում եմ Անչելոտիով, հիանում եմ նրանով, որ նա իրեն նույն կերպ է պահում և՛ հաղթանակներում, և՛ պարտություններում»,- Սիմեոնեի խոսքերն է մեջբերում Marca-ն։
Մադրիդի «Ռեալը», որը ժամանակից շուտ հաղթեց Լա Լիգան, իր ակտիվում ունի 81 միավոր։ «Ատլետիկոն» 64 միավորով 4-րդ տեղում է: