Ա Սերիայի 36-րդ տուրում «Միլանը» մրցակցի դաշտում 3-1 հաշվով հաղթեց «Վերոնային»։
«Ռոսոներիների» կազմում դուբլի հեղինակ դարձավ Սանդրո Տոնալին, ևս մեկ գոլ խփեց Ալեսանդրո Ֆլորենցին։ Տանտերերի միակ գոլի հեղինակը դարձավ Դավիդե Ֆարաոնին։
«Միլանը» վաստակեց 80 միավոր և կրկին բարձրացավ առաջին հորիզոնական։ «Վերոնան» 52 միավորով 9-րդ տեղում է։