Լա Լիգայի 35-րդ տուրում «Վիլյառեալը» 1-1 հաշվով ոչ-ոքի խաղաց «Սևիլիայի» հետ։
Հանդիպման հաշիվը 86-րդ րոպեին բացեց Ջովաննի Լո Չելսոն։ Ավելացված ժամանակի 6-րդ րոպեին Ռաֆա Միրը խփեց պատասխան գոլը։
«Դեղին սուզանավը» վաստակեց 53 միավոր և բարձրացավ մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնական։ «Սևիլիան» 65 միավորով եզրափակում է լավագույն եռյակը։