Ուֆայում ավարտվեց ՌՊԼ-ի 28-րդ տուրի հանդիպումը։ «Ուֆան» ընդունեց «Ռոստովին» և գոլազուրկ ոչ-ոքի խաղաց` 0-0:
«Ռոստովը» երկրորդ խաղն անընդմեջ չկարողացավ հաղթել, թեև արդեն 9-րդ րոպեին հնարավորություն ուներ առաջ անցնելու հաշվի մեջ։ 11 մետրանոց հարվածի իրավունք ստացան հյուրերը, որը Դմիտրի Պոլոզը չիրացրեց։ «Ուֆան» հանդիպումն ավարտեց տասը հոգով։ 85-րդ րոպեին երկրորդ զգուշացման համար դաշտից հեռացվեց Բոյան Յոկիչը։
«Ռոստովը» վաստակել է 35 միավոր եւ ՌՊԼ-ի մրցաշարային աղյուսակում 10-րդ տեղում է։ «Ուֆան» 24 միավորով 15-րդ հորիզոնականում է։
Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Խորեն Բայրամյանն ամբողջական հանդիպում անցկացրեց հյուրերի կազմում։