Մայիսի 8-ին՝ ժամը 19։00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում, կկայանա VBET Հայաստանի գավաթի եզրափակիչ «Նորավանք»- «Ուրարտու» հանդիպումը։
Հաստատվել է հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմը, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպման գլխավոր մրցավարն է Զավեն Հովհաննիսյանը, մրցավարի օգնականներն են Մեսրոպ Ղազարյանն ու Գևորգ Շախկալդյանը, 4-րդ պաշտոնյան՝ Շահեն Աղայանը։
Հանդիպան տեսուչ է նշանակվել Անդրանիկ Բոնջուկյանը, ՀՖՖ պատվիրակ՝ Խորեն Զարգարյանը։