Լոնդոնի «Տոտենհեմը» ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ծրագրում է ձեռք բերել Յոակիմ Մելեին։
Ֆուտբոլիստը պաշտպանում է իտալական «Ատալանտայի» գույները։
Daily Mail-ը նշում է, որ դանիացու տրանսֆերով հետաքրքրված է անձամբ Անտոնիո Կոնտեն։ Մելեն պետք է դառնա Սերխիո Ռեգիլոնի փոխարինողը։
Այս մրցաշրջանում Մելեն իր թիմի կազմում անցկացրել է 33 հանդիպում: Ֆուտբոլիստը դարձել է երեք գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ: