«Բարսելոնայի» 39-ամյա պաշտպան Դանի Ալվեշը կիսվել է ապագայի իր ծրագրերով.
«Ես ամեն օր քրտնաջան մարզվում եմ՝ առանց որևէ բանի մասին մտածելու, քանի որ չգիտեմ, թե ինչ կլինի ապագայում։ Այնուամենայնիվ, կարող եմ վստահորեն ասել, որ կցանկանայի մնալ «Բարսելոնայում», քանի որ սա իմ տունն է։
Եվ կարծում եմ, որ կարող եմ շարունակել օգուտ տալ ակումբին, բայց պայմանագրի երկարաձգումը կախված է ոչ միայն ինձանից։
Իմ առաքելությունն էր գալ այստեղ և ցույց տալ, թե ինչ կարող եմ անել: Ես ոչինչ չեմ կարող անել, քան իմ ամբողջ 200%-ը տալ այն ակումբին, որը սիրում եմ: Ուզում եմ ամեն գնով լինել այստեղ: Եթե «Բարսելոնան» ցանկանա, որ ես երկարաձգեմ պայմանագիրը, ես շատ ուրախ կլինեմ դրա համար»,- Ալվեշի խոսքերն է մեջբերում Marca-ն։