«Նապոլիի» վինգեր Իրվինգ Լոզանոն կարող է կարիերան շարունակել «Լիվերպուլում», հայտնում է Kerynews-ը:
Նշվում է, որ մերսիսայդցիները ֆուտբոլիստին ընդգրկել են ամառվա տրանսֆերային ցուցակում՝ դիտարկելով մեքսիկացու բազմակողմանի խաղը։
Հնարավոր տեղափոխությունը «Լիվերպուլին» կարող է արժենալ 30-40 միլիոն եվրո:
Ընթացիկ մրցաշրջանում Լոզանոն «Նապոլիի» կազմում անցկացրած 35 խաղում դարձել է 6 գոլի և 6 գոլային փոխանցման հեղինակ: