«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան կարող է վերադառնալ Իտալիա։ Ֆուտբոլիստը բանակցություններ է վարել «Յուվենտուսի» հետ։ Այս մասին հայտնում է Football Transfers-ը։
Աղբյուրի համաձայն՝ 29-ամյա ֆրանսիացին ցանկանում է վերադառնալ Թուրին և չի պատրաստվում տեղափոխվել ՊՍԺ, որը նույնպես հետաքրքրություն է ցուցաբերել կիսապաշտպանի նկատմամբ։
Ավելի վաղ հաղորդվում էր, որ Պոգբայի ծառայություններով հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթին»։ Հիշեցնենք, որ ամռանը ֆրանսիացին կդառնա ազատ գործակալ։
Ընթացիկ մրցաշրջանում Պոգբան «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցկացրել է 27 հանդիպում բոլոր մրցաշարերում՝ դառնալով 1 գոլի և 9 գոլային փոխանցման հեղինակ։