«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն հանդիպել է թիմի նախկին մարզիչ Ալեքս Ֆերգյուսոնի հետ՝ քննարկելու իր ապագան մանչեսթերյան ակումբում։
Այս մասին հայտնի է դարձել բրիտանական Mirror-ին։
Աղբյուրը հայտնում է, որ Ֆերգյուսոնը, ով Ռոնալդուին հրավիրել էր «Յունայթեդ» 2003 թվականին, մեծ դեր ունեցավ 37-ամյա խաղացողին ակումբ վերադարձնելու գործում անցած ամառ:
Ենթադրվում է, որ Ֆերգյուսոնը ցանկանում է՝ Ռոնալդուն մնա «Օլդ Թրաֆորդում» հաջորդ մրցաշրջանում: Սակայն այս դեպքում Կրիշտիանուն չի խաղա Չեմպիոնների լիգայում. ակումբը կորցրել է գլխավոր եվրագավաթային մրցաշար մտնելու հնարավորությունը: