Պրեմիեր լիգայի 36-րդ տուրում «Բրայթոնին» պարտվելուց հետո «Մանչեսթեր Յունայթեդը» մի քանի հակառեկորդ է գրանցել (0-4)։
2021/22 մրցաշրջանը «Մանչեսթեր Յունայթեդի» համար վատագույններից մեկն է ակումբի պատմության մեջ։
✅ ՄՅՈՒ-ն ԱՊԼ-ի մեկ մրցաշրջանում 56 գոլ է բաց թողել․ Պրեմիեր լիգայի գոյության 30 տարիների ընթացքում թիմը երբեք այսքան գոլ բաց չի թողել։
✅ Թիմն այդքան գոլ բաց չի թողել 1978/79 մրցաշրջանից ի վեր, բայց նույնիսկ այն ժամանակ հասել է Անգլիայի գավաթի եզրափակիչ;
✅ Այս մրցաշրջանը ՄՅՈՒ-ն կավարտի Պրեմիեր լիգայի պատմության մեջ ամենաքիչ վաստակած միավորներով: Նախորդ վատագույն արդյունքը՝ 64 միավոր;
✅ «Մանչեսթեր Յունայթեդը» դարձավ առաջին թիմը, որը «Ուոթֆորդից» և «Բրայթոնից» մեկ մրցաշրջանում չորս գնդակ է բաց թողել։
✅ Մանչեսթերյան ակումբը 1981 թվականից ի վեր առաջին անգամ անընդմեջ 5 արտագնա պարտություն է կրել։
✅ Սըր Ալեքս Ֆերգյուսոնի հեռանալուց հետո «Յունայթեդը» Պրեմիեր լիգայում 12 անգամ բաց է թողել 4 և ավելի գոլ՝ ճիշտ նույնքան, որքան շոտլանդացու գլխավորությամբ անցկացված բոլոր 810 խաղերում։
✅ «Բրայթոնը» Պրեմիեր լիգայում առաջին հաղթանակը տարավ 4 և ավելի գնդակի տարբերությամբ: Մինչ այդ գրանցվել էր 14 հաղթանակ՝ 3 գնդակի տարբերությամբ;
✅ «Բրայթոնը» այս մրցաշրջանում Պրեմիեր լիգայի իր գոլերի 10%-ը խփել է «կարմիր սատանաների» դեմ խաղում (4 գոլ և բոլորը մեկ խաղում):