«Բարսելոնայի» պաշտպան Ժորդի Ալբան խոսել է «Ռեալ Բետիսի» դեմ հաղթական խաղից հետո (2:1).
«Ափսոս, որ այդքան ուշ սկսեցինք հաղթել. շատ ուշ սկսեցինք իսկապես պայքարել առաջնությունում: «Բարսելոնան» պետք է պայքարի բոլոր տիտղոսների համար։
Այժմ մեր նպատակը երկրորդ տեղն է՝ Իսպանիայի Սուպերգավաթի խաղարկությունում հանդես գալու համար: Մենք արդեն Չեմպիոնների լիգայում ենք։ Դատելով մեր խաղից՝ մենք ի վիճակի ենք մրցակցել «Ռեալի» հետ։ Բայց առաջնությունը հաղթեց ամենակայուն թիմը․ «Ռեալն» արժանիորեն հաղթեց։
Հաջորդ մրցաշրջանում մենք պայքարելու ենք բոլոր տիտղոսների համար։ Կփորձենք հաղթել առաջնությունում»,- մեջբերում է Ալբային Marca-ն։