«Բարսելոնայի» պաշտպան Դանի Ալվեշը գոլային փոխանցում է կատարել «Բետիսի» հետ Իսպանիայի առաջնության խաղում (2:1)։
Ալվեշը կարիերայի 100-րդ գոլային փոխանցումն է կատարել Լա Լիգայում, որտեղ 39-ամյա բրազիլացին հանդես է եկել նաև «Սևիլիայում»:
Վերջին 30 տարիների ընթացքում սա Լա Լիգայում երրորդ ցուցանիշն է։
Ցուցակը գլխավորում է Լիոնել Մեսսին («Բարսելոնա»)՝ 189 գոլային փոխանցումով, Լուիշ Ֆիգուն («Բարսելոնա», «Ռեալ») երկրորդն է՝ 107 գոլային փոխանցումով։