ՈւԵՖԱ-ի նախագահ Ալեքսանդր Չեֆերինը խոսել է Չեմպիոնների լիգայի ձևաչափի փոփոխության մասին.
«Առաջարկվող ձևաչափը մի փոքր ավելի բարդ է, քան ներկայիս մոդելը, բայց այն կլինի ավելի մրցունակ և հետաքրքիր, և կարծում եմ, որ լավ կլինի մրցակցային հավասարակշռության համար:
Սա լիգայի համակարգ է, որը, իմ կարծիքով, շատ ավելի հետաքրքիր է, քան ներկայիս ձևաչափը։Մենք կարող ենք և կդարձնենք Չեմպիոնների լիգան էլ ավելի հետաքրքիր»,- Չեֆերինի խոսքերն է մեջբերում AS-ը։
Չեմպիոնների լիգայի նոր ձևաչափը ուժի մեջ կմտնի 2024 թվականից։ Մրցաշարին կմասնակցի 36 թիմ։ Խմբային փուլի փոխարեն կլինի մեկ մրցաշար. յուրաքանչյուր թիմ կանցկացնի 10 հանդիպում, 1-ից 8-րդ տեղերը անմիջապես կանցնեն 1/8 եզրափակիչ, իսկ 9-ից 24-րդ տեղերը կպայքարեն փլեյ-օֆֆի ուղեգրերի համար: