Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կարիմ Բենզեման ճանաչվել է Լա Լիգայի ապրիլ ամսվա լավագույն խաղացող։
Գարնան երկրորդ ամսում Մադրիդի «Ռեալն» Իսպանիայի առաջնությունում անցկացրել է 5 հանդիպում, որոնցից յուրաքանչյուրում հաղթել է։
Թիմի առաջատարն այդ ընթացքում դարձել է 4 գոլի հեղինակ։
26 գոլով հարձակվողը գլխավորում է Լա Լիգայի 2021/22 մրցաշրջանի լավագույն ռմբարկուների ցուցակը։