«Տոտենհեմի» հարձակվող Սոն Հին Մինը մեկնաբանել է ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Լիվերպուլի» դեմ խաղի արդյունքը։
«Լիվերպուլն» այս պահին աշխարհի լավագույն թիմերից մեկն է. երբեմն մեզ պետք է պաշտպանվել, և այսօր մենք դա լավ արեցինք:
Դա մեր խաղային ծրագիրն էր, և մենք կարող էինք ավելի լավ գործել գնդակով: Մենք կատարելագործվելու տեղ ունենք։ Մենք հարձակվում ենք ամբողջ թիմով։ Մենք գիտենք, թե ուր վազել, որ խաղացողը որ պահին ազատ կլինի։
Ես հոգնել եմ, սա իմ կարիերայի ամենադժվար խաղերից մեկն է։ Ակնհայտ է, որ Չեմպիոնների լիգայի համար պայքարն ավելի կարևոր է, քան իմ գոլերը. փորձում եմ օգնել թիմին»,- Սոն Հին Մինին է մեջբերում BBC-ն։