Դիտմար Համանը գնահատել է Մադրիդի «Ռեալի» շանսերը Չեմպիոնների լիգայի եզրափակչում «Լիվերպուլի» դեմ խաղում, փոխանցում է Football 365-ը:
«Նրանք արդեն մի քանի անգամ փրկվել են։ ՊՍԺ-ի հետ պատասխան խաղից առաջ բոլորը հավատում էին, որ «Ռեալը» շանս չունի։ Երբ «Չելսին» առաջ անցավ 3:0 հաշվով, ոչ ոք չէր կարծում, որ «Ռեալն» ավելի առաջ կգնա:«Սիթիի« հետ ամենաանսպասելի դեպքն էր, երբ նրանք պետք է երկու գոլ խփեին վերջին րոպեին, և դա արեցին:
Մոդրիչը խաղից առաջ ասել էր, որ բախտի բերումով չես կարող հասնել Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակիչ։ Կարծում եմ, որ նրանք այս անգամ սպառել են իրենց բախտը և հաստատ չեն կարողանա դա անել «Լիվերպուլի» դեմ խաղում:
Կարծում եմ, որ «Լիվերպուլը» ցանկանում էր խաղալ «Ռեալի», այլ ոչ «Սիթիի» հետ, քանի որ մենք գիտենք, թե ինչ կարող է անել «Սիթին»: Բայց «Ռեալին» անլուրջ մի ընդունեք: Եթե թիմն այսքան անգամ քամբեք է կատարել, ապա միգուցե դա պատահական չէ»,- ասել է «Բավարիայի», «Մանչեսթեր Սիթիի» և «Լիվերպուլի» նախկին խաղացողը։