«Լիվերպուլի» հարձակվող Մոհամեդ Սալահը խոսել է Չեմպիոնների լիգայի առաջիկա եզրափակչի մասին, որում մերսիսայդցիները մրցելու են Մադրիդի «Ռեալի» հետ.
«Արդյոք հնարավո՞ր է մրցաշրջանի ընթացքում 4 տիտղոս նվաճելը. կարծում եմ՝ այո: Ամեն ինչ չէ, որ մեր ձեռքերում է, պետք է հաղթել մնացած բոլոր խաղերում և հույս ունենալ, որ «Մանչեսթեր Սիթին » միավորներ կկորցնի: Նրանք հիանալի թիմ ունեն, հիանալի մարզիչ: Վստահ եմ՝ կցանկանան հետագայում էլ հաղթել: Բայց ամեն ինչ հնարավոր է:
Հիմա շատ հուզված եմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալու կապակցությամբ, ինչպես՝ ամբողջ թիմը: Չեմ կասկածում, որ բարդ խաղ կլինի: «Ռեալը» շատ ուժեղ թիմերի է հաղթել: Մենք պետք է կենտրոնանանք խաղի վրա: Մենք ցանկանում ենք ռևանշ վերցնել: Մենք նրանց պարտվել ենք 2018 թվականին, այդ ժամանակ տխուր օր էր: Ժամանակն է ռևանշ վերցնելու»,- Սալահի խոսքերն է փոխանցում Daily Mail-ը:
Հիշեցնենք՝ եզրափակիչ խաղը կկայանա մայիսի 28-ին Փարիզի «Պարկ դե Պրենս» մարզադաշտում: 2018 թվականին «Ռեալը» ՉԼ եզրափակչում հաղթել է «Լիվերպուլին» 3-1 հաշվով: