Ռուսաստանի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Ֆաբիո Կապելոն մեկնաբանել է ՉԼ կիսաեզրափակիչ պատասխան խաղում «Ռեալի» հաղթանակը «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
««Ռեալը» ինքնավստահ էր, առաջին րոպեներից պրեսինգի էր դիմում։ Պիտի արժանին մատուցել Կառլո Անչելոտիի թիմին, որ չվախեցան գրոհել «Սիթիի» դեմ, չփակվեցին ու արժանի հաղթանակ տարան։ Որոշ պահերի պիտի գոլեր խփեին թե՛ «Սիթին», թե՛ «Ռեալը»։
Հիմա սպասում ենք եզրափակչին։ «Լիվերպուլը» փորձում է ինտենսիվ ֆուտբոլ խաղալ՝ բարձր պրեսինգով, ու հետաքրքրիր կլինի դիտել, թե «Ռեալն» ինչպես է գլուխ հանում դրանից»,- Կապելոյի խոսքերն է փոխանցում РБК Спорт-ը։