«Մանչեսթեր Յունայթեդի» նախկին դարպասապահ Պետեր Շմեյխելը մեկնաբանել է Մադրիդի «Ռեալի»՝ Չեմպիոնների լիգայի եզրափակիչ դուրս գալը.
«Կարծում եմ՝ «Ռեալն» իրավունք չունի խաղալու եզրափակչում: Երկու խաղի ընթացքում «Ռեալը» նկատելիորեն թույլ էր: Պատասխան խաղում իր առաջին գոլային պահն ունեցավ միայն 90-րդ րոպեին, որը գոլի վերածվեց: Երկրորդ գոլն իր երկրորդ պահն էր:
«Մանչեսթեր Սիթին» միանգամայն վերահսկում էր խաղի ընթացքը, բայց մարզադաշտը կարող է դառնալ ձեր 12-րդ խաղացողը: Երկրորդ կեսի մեկնարկում Վինիսիուսի պահից հետո տրիբունաները խելագարվեցին, դա ապշեցուցիչ էր:
Երբեք չի կարելի կասկածել այս թիմի ֆուտբոլիստներին: Նրանք արդեն հայտնվել են նման իրավիճակներում, և այն, որ ֆուտբոլիստներից շատերը մի քանի անգամ հաղթել են Չեմպիոնների լիգայում, նշանակում է՝ նրանք չեն վախենում նմանօրինակ պահերից: Նրանք իրար հավատում են»,- Շմեյխելի խոսքերն է փոխանցում AS-ը: