Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում մրցում էին «Ռեյնջերսը» և «Լայպցիգը»։ Խաղն ավարտվեց շոտլանդական թիմի՝ 3-1 հաշվով հաղթանակով։
Թեև առաջին խաղում «Ռեյնջերսը» նվազագույն հաշվով պարտություն էր կրել, բայց ընդհանուր դիմակայության 3-2 արդյունքում կխաղա եզրափակչում։
Կիսաեզրափակիչ մյուս զույգը կազմել էին Ֆրանկֆուրտի «Այնտրախտը» և «Վեսթ Հեմը»։ Այս պայքարում հաղթեց գերմանական թիմը։
Խաղն ավարտվեց 1-0 հաշվով, իսկ միակ գոլը հեղինակեց Ռաֆայել Բոռեն։ Նշենք, որ 17-րդ րոպեից «Վեսթ Հեմը» խաղում էր տասը հոգով։
Առաջին խաղում «Այնտրախտը» հաղթել էր 3-1 հաշվով։